Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և 90-րդ հոդվածի ,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով պետության կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Ապարան համայնքի Ապարան քաղաքի և 8 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 18.301.5 հզ դրամ ֆինանսավորումը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև <<Մայլեռ>> ընկերության կողմից Եղիպատրուշ վարչական տարածքում հողատարածքների իրացումից ակնկալվող 22.564.8 հզ դրամի եկամուտը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա/ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 40.866.3 հզ դրամ՝ համաձայն հավելվածի. բ/ Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 40.866.3 հզ. դրամով: 2. Ապարան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 30.000 հզ. դրամ ուղղել հետևյալ ծախսերի կատարման համար՝ ա/ Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4111 հոդվածին 30.000հզ. դրամ ավելացնել 3. <<Ապարան համայնքի 2021թ բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 23.12.2020 թվականի N 98-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1,2,3,4 հավելվածների: |