Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերի պահանջների, ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի պահանջները.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2022 թ տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում ա) Համայնքի կողմից կազմակերպվող աղբահանության վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.1 հավելվածի բ) Համայնքի կողմից մատակարարվող խմելու ջրի վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.2 հավելվածի գ) Արվեստի դպրոցում սովորողների ծնողական վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.3 հավելվածի ա). Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողական վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.4 հավելվածի 2.Համայնքի վարչական տարածքը բաժանել 2 գոտիների, հետևյալ սկզբունքով՝ ա/. 1-ին գոտի՝ Ապարան քաղաք և միջպետական նշանակությքան ավտոմայրուղու կողեզրերին գտնվող սուբյեկտներ բ/2-րդ գոտի՝ Համայնքի Քուչակ, Շենավան, Հարթավան, Ափնագյուղ, Արագած, Եղիպատրուշ, Երնջատափ, Շողակն, Արայի, Վարդենուտ, Ծաղկաշեն, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Ջրամբար, Մելիքգյուղ գյուղերը: 3. Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին` ապահովել տեղական տուրքերի և վճարների 2022 թ տեսակների և դրուքաչափերի հրապարակայնությունը և թափանցիկությունը, մոբիլիզացնել աշխատակազմի ուժերը դրանց գանձումը ժամանակին ապահովելու, ծավալած գործունեության համար սահմանված թույլտվությունները ժամանակին և օպերատիվորեն տրամադրելու ուղղությամբ:
|