Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ Ապարան համայնքի 10 բնակավայրերի 16 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ 1.110.949 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝10.602 դրամի չափով և փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 36851 դրամի չափով: Ընդամենը՝ 1.158.402 դրամի չափով, համաձայն՝ հավելված 1-ի: |