Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 90
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.10. 2021Թ. ԹԻՎ 92-Ա §ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՓՆԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,3375 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Տարոն Բարսեղյանի դիմումը՝ Ապարան համայնքի ավագանու 15.10.2021 թ թիվ 92-Ա որոշման վերաբերյալ իր անհամաձայնության մասին՝ համաձայն որի, Ապարան համայնքի նախկին ավագանու հավանությանն արժանացած և ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկանն ներկայացված և հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքացի Տ.Բարսեղյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությաունը փոխելու վերաբերյալ ստացած դրական եզրակացությունը համայնքի ավագանու 15.10.2021 թ թիվ 92-Ա որոշմամբ՝ ավագանու որոշ անդամների անձնական շահագրգռվածությունից ելնելով անհիմն մերժվել է՝ քվեարկության 3 կողմ և 6 ձեռնապահ ձայների արդյունքում: Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 05.05.2021թ-ի թիվ 96 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թ դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 35-38-րդ հոդվածների դրույթների.

        Ապարանի համայնքի ավագանին որոշում է`

1. Չեղարկել և ուժը կորցրած ճանաչել Ապարան համայնքի ավագանու 15.10.2021 թ թիվ 92-Ա որոշումը:
2.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի վարչական սահմաներում գտնվող քաղաքացի Տարոն Բարսեղյանի սեփականություն հանդիսացող / ծածկագիր 02-023-0107-0007/ 0,3375 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի գործառնական նշանակությունը փոխել և հողամասը դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ սուպերմարկետ և արագ սննդի կետ կառուցելու նպատակով:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2022թ հողային հաշվեկշկում:
5. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner