Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 1-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին՝
(զեկուցող՝ Կ.Եղիազարյան)
2. «Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», «Ապարան համայնքի Ապարան քաղաքում և գյուղական Արագած, Երնջատափ, Մելիքգյուղ, Քուչակ և Շենավան բնակավայրերում մանկական խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցում», «Ապարան համայնքի Ապարան քաղաքում մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցում», «Ապարան համայնքի Ապարան քաղաքի և գյուղական բնակավայրերի բազմամուտք բնակելի շենքերի մուտքերի վերանորոգում» սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին
(զեկուցող՝Հ.Մկրտչյան)
3.Ապարան համայնքի բյուջեի ֆոնդային մասում ավելացում կատարելու և Ապարան համայնքի ավագանու 20.12.2022Թ N153-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող՝Ս.Շերիկյան) |