Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 51-րդ, 65-րդ հոդվածների, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել՝ Ապարան համայնքի ղեկավարին Մ-3 – Լուսագյուղ ճանապարհի հիմնանորոգման հետ կապված կատարելու ճանապարհամերձ ծառերի՝ չորացած բարդիների հատման աշխատանքներ: 2.Թույլատրել՝ համայնքի ղեկավարին Ապարան համայնքի Մ-3 – Լուսագյուղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում առաջացած փայտանյութը բաշխել համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին: |