Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի համար «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից (այսուհետ՝ Լիզինգատու) լիզինգի միջոցով բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա ձեռք բերելու, համապատասխան պայմանագրի կնքման, Լիզինգատուի և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք պայմանագրի(երի)ց բխող պարտավորությունների կատարման նպատակով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Պետական կառավարչական հիմնարկ (այսուհետ՝ Հիմնարկ) երաշխավորության տրամադրման, համապատասխան պայմանագրերի կնքման, ինչպես նաև նշված բոլոր պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի կնքման և համայնքի տարեկան աշխատանքային պլանում լրացում կատարելու մասին

Ապարան համայնքի կոմունալ ծառայության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել լիզինգի միջոցով ձեռք բերելու համակցված բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա (ջրող, ցանող, ալվող և հարթեցնող)։ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով․

Ապարան համայնքի ավագանին որոշում է․

1. Ապարան համայնքի տարեկան աշխատանքային պլանում կատարել լրացում՝ ներառելով «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա, մասնավորապես՝ բեռնատար մեքենաներ և կցորդիչներ (այսուհետ՝ Գույք)՝ լիզինգի միջոցով և նրա պայմաններին համապատասխան։ Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված տոկոսադրույքով և այլ պայմաններով կնքել մինչև 80,000,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագիր, լիզինգի գլխավոր պայմանագրի հավելված լիզինգի պայմանագիր և (կամ) լիզինգի պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր (այսուհետ՝ Լիզինգի պայմանագիր) և ստորագրել վերջինիս կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին համապատասխան:

2. Գույքի ձեռք բերման համար միջոցները հատկացնել ՏԱՊ ծրագրով նախատեսված մյուս ծրագրերի հնարավոր տնտեսումներից և /կամ/ գերակա շահ ճանաչված հողամասերի արժեքների գանձումների հաշվին։

3. Երաշխավորել Ապարան համայնքի «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի կողմից Գույքի ձեռք բերման համար և պատասխանատվություն ստանձնել Լիզինգի պայմանագրի բոլոր կետերի ժամանակին կատարման համար։

4. Ի ապահովումն Լիզինգատուի և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք մինչև 80,000,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագրի և լիզինգի պայմանագրի տրամադրել Հիմնարկի երաշխավորությունը, ինչպես նաև կնքել երաշխավորության պայմանագիր և (կամ) երաշխավորության պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր(եր): Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին
համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner