Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 12 բնակավայրերի 18 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ 702.086 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝ 28.041 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 66.599 դրամի չափով: Ընդամենը՝ 796.726 դրամի չափով, համաձայն՝ հավելված 1-ի: |