Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 23-ի երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. «Ապարան Համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ, Ջրամբար և Շողակն բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 3. «Ապարան համայնքի Ապարան քաղաքի քաղաքային զբոսայգու և պանթեոնի բարեկարգում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 4. «Ապարան Համայնքի Ապարան քաղաքում և Գյուղական Վարդենիս, Վարդենուտ, Հարթավան, Արայի, Նիգավան, Ծաղկաշեն, Կայք, Ափնագյուղ, Սարալանջ բնակավայրերում մանկական խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 5. «Ապարան համայնքի Նիգավան, Ծաղկաշեն, Սարալանջ, Եղիպատրուշ, Շենավան, Ձորագլուխ, Վարդենիս, Ջրամբար, Լուսագյուղ, Հարթավան, Արայի, Երնջատափ, Քուչակ, Մելիքգյուղ, Ափնագյուղ, Չքնաղ, Թթուջուր Կայք բնակավայրերի Խմելու ջրի ջրագծերի կառուցում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 6. Ապարան համայնքի 2024 թ բյուջեի ֆոնդային և վարչական մասերի եկամտային և ծախսային հոդվածներում ավելացումներ կատարելու և Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թ N 161-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Լ. Սարիբեկյան) 7. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող.Ն.Սիրեկանյան) 8. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող 0.0012 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 9. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող 0.002 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 10. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ պետական, համայնքային և իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունները և հողատեսքերը փոխելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 11. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունները և հողատեսքերը փոխելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 12. ՀՀ Արագածոտնի Մարզի Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 13. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի և Երնջատափ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 14. Ապարանի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաձակալության տրամադրման թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 15.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 16.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արթուր Ռոբերտի Բարսեղյանի սեփականությունը հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 17. Ապարան համայնքի վարչական սահմանում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 18. Ապարան համայնքի Ապարան քաղաքի գերեզմանատան տարածքի ընդլայնման նպատակով հողատարածք հատկացնելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 19. Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019թ թիվ 131-Ա, 21.11.2019թ. թիվ 503-Ա և 504-Ա որոշումները առ ոչինչ լինել ճանաչելու և հետեվանքների վերացման ածանցյալ պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) 20. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) |