ՂԵեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող 02-111-0206-0001 ընդհանուր ծածկագրով հողամասից տարանջատել 1000քմ հողամաս և այն հատկացնել անասունների հավաքատեղի կառուցելու համար: 2. Համայնքի ղեկավարին՝ ընդունել համապատասխան որոշում և նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր հողամասի հատկացման գործընթացի կազմակերպման ուղղությամբ: |