Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, ելնելով Ապարան համայնքի սուբվենցիոն ծրագրերի իրականացման, բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկայի ձեռքբերման, մանկական խաղահրապարակների և մարզադաշտի կառուցման, գնումների խորհրդատվության ձեռքբերման, Հարթավան վարչական տարածքի ջրամբարի հիմնանորոգոման, Ապարան քաղաքի և Երնջատափ վարչական տարածքի լուսավորության անցկացման նպատակով միջոցներ ավելացնելու անհրաժեշտությունից․
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.«Ապարան համայնքի 2022թ․ տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին» համայնքի ավագանու 27.01.2022թ N 04-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ համաձայն հավելված 1-ի: 2.Ընդունել ի գիտություն, որ նշված փոփոխությունները համայնքի բյուջեի վրա ազդեցություն չունեն։ |