Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 106
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2022 Թ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերի պահանջների, ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասինՙՙ օրենքի 37- րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թ կառուցվածքը՝ համաձայն հավելված N 1-ի:
2.Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2022 թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված N 2-ի:
3.Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմում ներառված՝ համայնքի բնակավայրերը սպասարկող անասնաբույժերի, տեխնիկական աշխատողների և վաղ մանկական տարիքի զարգացման կենտրոնների բաշխվածությունը՝ համաձայն հավելված N 2/1, 2/2, 2/3-ի:
4. Ընդունել ի գիտություն, որ Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատողների թվաքանակը և հաստիքացուցակը համարվում է հաստատված՝ ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայողների անվանացանկի հաստատման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5.Թույլատրել համայնքի ղեկավարին` բյուջետային տարվա ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորությունների դեպքում` ա) աշխատակազմը լրացուցիչ համալրել պայմանագրային և ժամկետային մինչև 7 աշխատողներով. բ) կատարելու հաստիքային մեկ միավորից պակաս հաստիքի չափի ավելացում՝ առավելագույնը 0,25 միավորի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(324.50 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner