Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետերի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2024թ կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել համայնքապետարանի աշխատակիցների 2024թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 3. Հաստատել համայնքապետարանի հաստիքացուցակում ներառված՝ վարչական տարածքներում սպասարկող անասնաբույժերի, հարկային գործակալ-ցրիչների և հավաքարարների հաստիքային միավորների տեղաբաշխումը՝ համաձայն N 2/1, 2/2, 2/3 հավելվածների: 4.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատանքների ծանրաբեռնվածությունից ու մասշտաբներից ելնելով, նշված բաժինների պետերի համար սահմանել դրույքաչափի 20 %-ի չափով լրավճար: 5. Թույլատրել համայնքի ղեկավարին` 2024թ. ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորության դեպքում՝ ա) կատարելու հաստիքային մեկ միավորից պակաս հաստիքի չափի ավելացում՝ առավելագույնը 0,25 հաստիքային միավորի չափով: բ) աշխատակազմը լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 3 աշխատողներով: 6. Որոշումը գործողության մեջ է մտնում 2024 թ հունվարի 1-ից: |