Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 21.12.2021թ-իթիվ 263 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական սահմաներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-111-0225-0012 կադաստրային ծածկագրով 2.7743հա գյուղատնտեսականհողերի նպատակային նշանակության վարելահող և 02-111-0225-0013 ծածկագրից 0.6328հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ հողատեսքերի՝ ընդամենը 3.4071հա հողամասերի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել ընթացիկ տարվա հողային հաշվեկշpում:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |