Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2024թ-ի թիվ2/փ-196 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ բնակավայրի վարչական արածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 02-023-0002-0047 կադաստրային ծածկագրի հողամասից առանձնացված 0.002 հա բնակավայրերի նպատակային նշանակության և այլ գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դասել՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի շարքին: 2. Ընդունել ի գիտություն, որ հողամասը օտարվելու է՝ հարակից 02-023-0002-0070 ծածկագրով հողամասում առկա գյուղատնտեսական մթերքների պահեստին կցակառույց կառուցելու համար: 3. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2024թ հողային հաշվեկշռում: |