Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԵՎ ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 105-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑՆԵՐԻՆ, ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Գնումների մասինՙՙ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 10.10.2019 թ N 1422-Ն որոշման 1-ին մաի 6-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով չնախատեսված այլ իրավիճակը,  ելնելով գնման այլ ձևերի կիրառման ժամկետի սղությունից ու անհնարինությունից, ինչպես նաև գնվող ապրանքների բազմազանության հանգամանքից.

         Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Ապարան համայնքի բյուջեի մարզամշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ընդհանուր ծախսերից մինչև 7,0 միլիոն ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման, Ապարանի հերոսամարտի 105-ամյակին և Ապարան քաղաքի օրվան նվիրված տոնակատարության նախապատրաստման և անցկացման նպատակին՝ համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի կողմից ներկայացված նախահաշվին համապատասխան:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ անհրաժեշտությունից և իրավիճակային հանգամանքներից ելնելով, տոնակատարությունը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ բազմատեսակ ապրանքները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու սկզբունքով:
3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ. Մկրտչյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner