Հիմք ընդունելով քաղաքացի Հայրապետ Վանոյի Նավասարդյանի կողմից՝ 2002թ-ից վարձակալված հողամասը և փաստացի տիրապետվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին դիմումը, Եղիպատրուշ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ, 67-րդ և 48-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Համայնքի ղեկավարին՝ առաջարկություն ներկայացնել վարձակալին՝ սույն որոշմամբ հաստատված գնով՝ 1քմ- ------ դրամով, ձեռք բերելու գյուղատնտեսական հողամասը: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին` վարձակալի հրաժարվելու դեպքում համայնքի սեփականություն համարվող, Եղիպատրուշ գյուղում գտնվող, Հայրապետ Վանոյի Նավասարդյանի կողմից վարձակալված, 02-040-0111-0002 ծածկագրով3.17855 հա մակերեսով հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 3.Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, ներկայացնել գնառաջարկ և նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |