Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 10-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. Ապարան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում (ՏԱՊ) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 3. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոխելու և ՌԻԴ ՍՊԸ-ին ուղղակի վաճառքով օտարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 4. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) |