Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.06.2024թ-ի թիվ2/փ-300 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ինմասի 1-ինկետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.ՀՀ Արագածոտն մարզի Եղիպատրուշ բնակավայրում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-040-0310-0001 կադաստրային ծածկագրով 0.19455հա գյուղատնտւեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին: 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասում ՀՀ կառավարության 29.07.2021թ.թիվ 1246-Ա որոշման շրջանակներում նախատեսվում է կառուցել լեռնային հանգստավայր: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում: |