Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 19-ի արտահերթ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. Ապարան համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 2023 թ. բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ուղղելու, համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը վարչական և ֆոնդային բյուջեների միջեվ բաշխելու, բյուջեի ծախսային մասերում ավելացումներ կատարելու և «Ապարան համայնքի 2023 թ բյուջեն հաստատելու մասին» ավագանու 20.12.2022 թ N 153-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝Մ. Նիկողոսյան) 3. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) 4 . Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
5. Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրում կառուցված գազատարը ,,Գազպրոմ Արմենիա,, ՓԲԸ-ին շահագործման հանձնելու համար: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) |