Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հոդվածի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, հիմք ընդունելով ,,ՍԵՎԱՐՏ՚՚ ՍՊԸ-ի 11.01.2024թ. դիմումը և 21.02.2024թ. կայացած հանրային քննարկման արձանագրությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Նախնական համաձայնություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ Շողակն տուֆերի երևակման Ամառանոց տեղամասում ՍԵՎԱՐՏ սահմանափակ պատասխանատվության ընկերությանը երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար: 2.Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում, ՀՀ լիազոր մարմնին և նախաձեռնողին՝ ՍԵՎԱՐՏ սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրել համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները և տեսաձայնագրությունը։ 3. Որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |