Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենիս գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-101-0131-0001 ծածկագրից՝ 0,043հա գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության՝ պատմական և մշակույթային գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը փոփոխվելուց հետ նախատեսվում է կառուցել եկեղեցի: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |