Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 02-077-0174-0001 ծածկագրով 5.0 հա անտառային նպատակային նշանակության՝ անտառների գործառնական նշանակությունը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը նպատակաուղված է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը կողմից ներկայացված ներդրումային ծրագրի իրագործմանը: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |