Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Մնացական Գրիգորի Եղիազարյանի դիմումը՝ իր կողմից 2023 թվականից վարձակալված և փաստացի տիրապետվող հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, հաշվի առնելով Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի եզրակացությունը և այդ ուղղությամբ Ապարան համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Համայնքի ղեկավարին՝ առաջարկել հողամասի վարձակալ Մնացական Գրիգորի Եղիազարյանին՝ նախապատվության իրավունքով գնելու իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 1 քառ. մետրը՝ 550 ՀՀ դրամ արժեքով:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ վարձակալի կողմից սույն որոշման 1-ին մասի պահանջի կատարումից հրաժարվելու դեպքում, համայնքի սեփականություն համարվող՝ Լուսագյուղ գյուղում գտնվող, 02-051-0106-0002 կադաստրային ծածկագրով 0,3871 հա հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել՝ 1 քառ. մետրը՝ 550 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը և թափանցիկությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner