Ղեկավարվելով ՀՀ հողային օրենքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, Ապարան համայնքի ավագանու 2023թ-ի փետրվարի 16-ի ,,Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասինՙՙ թիվ 19-Ա որոշումը և հիմք ընդունելով այն փաստը, որ Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Ապարան համայնքի Նիգավան գյուղի գլխավոր հատակագծի գոտևորման հատակագծով հանդիսանում է հասարակական կառուցապատման, ուստի.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի վարչական սահմաներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,2525 հա հողամասի /կադաստրային ծածկագիրը՝ 02-075-0012-0005/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման: 2. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2023թ հողային հաշվեկշկում: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |