Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ կառավարոթյան 2022թ. Օգոստոսի 11-ի N1313-Լ որոշմամբ հաստատված <<ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. Պետական աջակցության>> ծրագիրը և հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ապարան համայնքի միջև 15.09.2022թ. կնքված 26-Ա պայմանագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշնանացան ցորենի ցանքերի մոնիտորինգի համար հատկացված 848.429 հազար ՀՀ դրամի հանգամանքը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) Վարչական բյուջեի եկամուտներն մասում ավելացնել 848.429 հզ դրամ՝. համաձայն հավելվածի բ) Վարչական բյուջեի ծախսային մասում ավելացնել 848.429 հզ դրամ. 2. Օրենսդիր և գործադիր ծախսային բնագավառի՝ 4115 հոդված 848.429 հզ դրամ 3.<<Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների: |