Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.10.2022թ-ի թիվ 2/փ-341 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաներում գտնվող Արման Արաիկի Աբկարյանի սեփականություն հանդիսացող / կադաստրային ծածկագիր 02-040-0101-0463/ 0.6հա գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողեր հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում նախատեսվում են կառուցել բնակելի առանձնատներ: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել համայնքի 2024թ հողային հաշվեկշկում: 4. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |