Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 02-040-0310-0001 և 02-040-0311-0023 ծածկագրից 23 միավոր՝ 1.23787 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ հողատեսքի հողամասը և Ապարան համայնքի Շողակն գյուղում գտնվող 02-077-0174-0001 ծածկագրից 1 միավոր՝ 0.01 հա անտառային նպատակային նշանակության անտառ հողատեսքի հողամասը փոխելուն և այն դասել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները նպատակաուղղված է <<Մայլեռ Մաունթայն Ռեզորդ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի իրագործմանը՝ կառուցվելու է ճոպանուղու հենասյունները: 3. Չեղյալ համարել Ապարան համայնքի ավագանու 25.05.2022թ. թիվ 78-Ա որոշումը: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |