Ղեկավարվելով ,,Ներքին աուդիտի մասին՚՚ ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի թիվ 143-Ն, 2015 թ դեկտեմբերի 10-ի թիվ 856-Ն հրամանների պահանջները և Ապարանի համայնքապետի կողմից հաստատված 2022-2023 թթ ռազմավարական և տարեկան ծրագրերով, ներքին աուդիտի ծառայություն իրականացնող ՙՙՕրենք և կարգ՚՚ ՍՊ ընկերության կողմից 2023 թ աուդիտ է իրականացվել Ապարանի համայնքապետարանի, համայնքային ենթակայության 6 ՀՈԱԿ-ներում: Ընդհանուր առմամբ, 2023թ հաստատված ծրագրով պլանավորվել և իրականացվել է 7 աուդիտորական առաջադրանք և 7 վերստուգում: ՈՒսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ անցկացվել են քննարկումներ, հաստատվել են գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Ապարանի համայնքապետարանում և 6 ՀՈԱԿ-ներում 2023 թ. անցկացված ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ ա /հետևողականորեն ավելի բարձրացնել ներքին աուդիտի իրականացման արդյունավետությունը, ապահովել ուսումնասիրությունների անհրաժեշտ խորություն ու բազմակողմանիություն: բ /ուժեղացնել հսկողությունը կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված խախտումների ու բացթողումների վերացման ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի քարտուղար Ի. Թադևոսյանի վրա: |