Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 24-ի երկրորդ նստաշրջանի երրորդ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2. Ապարան համայնքի ղեկավարի 2024թ վարձատրության չափը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 3. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2024թ կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան)
4. Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024թ կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան)
5. Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024թ տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 6.Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ հհ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով հհ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային ծրսգրին ընթացք տալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին (զեկուցագիր՝ Հ. Մկրտչյան)
7.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին (զեկուցող՝ Ս.Շերիկյան)
8. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 9.Ապարան համայնքի ավագանու 16.02.2022 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2022թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին N 16-Ա որոշման թիվ 1 հավելվածում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 10. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն.Սիրեկանյան)
11. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մանվել Սարգսի Զիրեցյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոխությունները հաստատելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
12. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան և Հարթավան բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
13. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-040-0123-00012 ծածկագրով վարձակալությամբ տրամադրված 0.4278 հա հողամասը ենթավարձակալության տալուն համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
14. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
15. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
16. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
17. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |