Հիմք ընդունելով Ապարան համայնքի բնակիչների դիմումները, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջներով
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 10 բնակավայրերի 28 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ անշարժ գույքի հարկի մայր գումար՝ 46.768 դրամի չափով, անշարժ գույքի հարկի տույժ՝ 4.500 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 1.146.204 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի մայր գումար՝ 49.319 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝ 90.071 դրամի չափով և փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 13.434 դրամի չափով: Ընդամենը՝ 1.350.296 դրամի չափով, համաձայն՝ հավելվածի: |