Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ապարան համայնքի 8 բնակավայրերի 13 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ՝ 524.815 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 85.319 դրամի չափով: Ընդամենը՝ 610.134 դրամի չափով, համաձայն՝ հավելված -ի: |