Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիա) ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտը ՝ 1․1․ «Ապարան համայնքի Ապարան քաղաքում և գյուղական Վարդենիս, Վարդենուտ, Հարթավան, Արայի, Նիգավան, Ծաղկաշեն, Կայք, Ափնագյուղ, Սարալանջ բնակավայրերում մանկական խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցում»
2. Համայնքի ղեկավարին՝ Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։ |