Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Կարեն Գագիկի Մկրտչյանի 18.03.2025 N 1603 դիմումը՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ, ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Գ.Մահուբի փողոց 13/2 հասցում գտնվող Կարեն Գագիկի Մկրտչյանի և Նելլի Ռուբենի Մկրտրյանի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելուն՝ համաձայն աղյուսակի:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակություները փոփոխվում են Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխանեցնելու և բնակելի տուն կառուցելու նպատակով:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2025 թ հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Աղյուսակ

հ/հ

ծածկագիրը

Մակերեսը/հա

առկա նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը

Նպատակային և գործառնական նշանակությունը ըստ բնակավայրի գոտեվորման հատակագծի

Փոփոխվող նպատակային և գործառնական նշանակությունը

Ծանոթութ-յուն

1

02-002-0043-0015

0.0878

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝արդյունաբերական օբյեկտների

Բնակավայրերի Բնակելի կառուցապատման

Բնակավայրերի Բնակելի կառուցապատման

Բնակելի տուն կառուցելու նպատակով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner