Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Ռոբերտ Բալաբեկի Կարապետյանի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ուղղակի վաճառքով օտարել՝ Ապարան համայնքի Ափնագյուղ բնակավայրի Երևանյան խճուղի 5/1 հասցեում գտնվող 0,002հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, Ռոբերտ Բալաբեկի Կարապետյանին՝ նրան պատկանող հարակից 02-023-0002-0070 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով
2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 0,002 հա x 792 դրամ = 15840 ՀՀ դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |