Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 78
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՎ ՈՒՂԵԱՆՑԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Ապարան համայնքի Հարթավան բնակավայրով անցնող ավտոճանապարհը և Քուչակ բնակավայրով անցնող միջպետական ավտոմայրուղու ուղեանցը, համայնքի առաջարկությամբ և խնդրանքով կառուցապատվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին, ուստի համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Ապարան համայնքի Հարթավան բնակավայրով անցնող ավտոճանապարհի և Քուչակ բնակավայրով անցնող միջպետական նշանակության ավտոմայրուղու ուղեանցի կառուցապատման շինարարության թույլտվությունների համար սահմանված տեղական տուրքերը զիջել:
2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա /բաժնի պետ Վ. Սուքիասյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner