Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ և 41.3 կետերի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Սահմանել Ապարան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոններ՝ համաձայն հավելված N 1-ի 2.Սահմանել Ապարան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի։ 3.Լիազորել Ապարան համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի,տուրիզմի, առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Ապարան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |