Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հրայր Հովհաննեսի Մկրտչյանին նշանակել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 2. Գագիկ Թորգոմի Մելքոնյանին նշանակել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացրել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |