Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 5 բնակավայրերի 5 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ 158.893 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 38.520 դրամի չափով: Ընդամենը՝ 197.413 դրամի չափով, համաձայն՝ հավելված 2-ի: |