Համաձայն ՀՀ կառավարության 2000թ. Հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշման սահմանված կարգի 9-րդ կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի պահանջների`
Ապարան համայնքի ավագանին որոշում է ` 1. Հաստատել Ապարան համայնքի 2024թ հողային հաշվեկշիռը` համաձայն հավելված N 1- ի : 2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի ընդհանուր հողատարածքը կազմումէ 57136.94 հա, որից 24767.57հա կազմում են պետական, 476.78հա` իրավաբանական անձանց, 19656.27հա` համայնքային, 12231.73հա` քաղաքացիների և 4,59հա՝ օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողատարածքներ: 3. Համայնքի ղեկավարին` խիստ հսկողություն սահմանել հողերի հաշվառման, շարժի ժամանակին գրամցման, հողային կադաստրի վարման արդյունավետությունը բարձրացնելու նկատմամբ: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |