ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 535-Ա որոշմամբ հաստատված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագրի իրագործման նպատակով, հաշվի առնելով քաղաքացի Մհեր Փարվանյանի դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող 0,074 հա /կադաստրային ծածկագիր՝ 02-040-0118-0019/ հողատարածք Ապարան համայնքին որպես նվիրատվություն հանձնելու հանգամանքը, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն՝ քաղաքացի Մհեր Փարվանյանի կողմից՝ 0,074 հա հողատարածքը որպես նվիրատվություն ընդունելուն: 2.Համայնքի ղեկավարին՝ կազմել համապատախան փաստաթղթեր՝ հողամասի նվիրատվություն ընդունելու, ձևակերպման, նոտարական վավերացման և պետական գրանցման ներկայացնելու: 3. Ընդունել ի գիտություն, որ հողատարածքներն օգտագործվելու են ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման նպատակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |