Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով համայնքային սեփականություն հանդիսացող շինությունների ամսեկան վարձավճարի չափը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 27 դեկտեմբերի 2021թ թիվ 106-Ա որոշմումը, հիմք ընդունելով Արագած գյուղի բնակիչ, զոհվածի հայր Սպարտակ Բեյբությանի դիմումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող՝ Արագածի մշակույթի տան շենքից 14,87 քմ առանձնացված տարածք /1 սենյակ/ առանց մրցույթի 5 տարի ժամկետով տրամադրել վարձակալության՝ Արագած գյուղի բնակիչ Սպարտակ Բեյբությանին՝ ճանապարհային երթևեկության կանոնների դասընթացներ անցկացնելու համար: 2.Հաստատել ամսական վարձավճարի չափը՝ 7435 ՀՀ դրամ: 3. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել անհրաժեշտ ձևակերպումներ: |