Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի,ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ-ի թիվ 16-Ն որոշման պահանջներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 37-38-րդ հոդվածների դրույթները, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է ` 1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավաին` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ համայնքի Վարդենիսի վարչական տարածքում գտնվող 0147-0001 ծածկագրով ջրային նշանակության հողակտորը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար: 2. Հաստատել կառուցապատման տրամադրվող հողակտորի մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի: 3.Համայնքի ղեկավարին` ապահովելու մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: 4.Չեղյալ համարել Ապարան համայնքի ավագանու 2021թվականի մարտի 19-ի թիվ 26-Ա որոշումը:
Աղյուսակ
|
Լոտ
|
Գտնվելուվայրը
|
Ծածկագիրը
|
Նպատակայիննշանակությունը, հողատեսքը
|
Մակերեսը/հա/
|
Մեկնարկայինվճար/դրամ/
|
Անվանումը
|
վարձակալմանժամկետ
|
|
1
|
գ. Վարդենիս
|
0147-0001
|
ջրային/ջրամբարների
|
1,0
|
100.000
|
ձկնաբուծության նպատակով
|
10
|
|