2022թ.-ին Ապարան համայնքի կողմից 19.08.2022թ.-ին կնքված թիվ ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-74/22-2 պայմանագրի համաձայն, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցված Մելիքգյուղ բնակավայրի գազատարը, որը 23.12.2022թ.-ին թիվ 18 շահագործման ակտով հանձնվել է շահագործման: Գազատարի անվտանգ շահագործման և մասնագիտական սպասարկումն ապահովելու նպատոկվ անհրաժեշտ է և հրամայական՝ գազատարը հանձնելու մասնագիտացված ծառայության՝ ,,Գազպրոմ Արմենիա,, ՓԲԸ շահագործմանը: ՀՀ կառավարության 09.02.2006թ. N129-Ն որոշման պահանջների համապատասխան:
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրի կարիքների համար կառուցված գազատարը հանձնել ,,Գազպրոմ Արմենիա,, ՓԲԸ-ին շահագործմանը: 2.Հանձնարարել աշխատակազմին՝,,Գազպրոմ Արմենիա,, ՓԲԸ Արագածոտնի մարզային ծառայության հետ համագործակցված ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը: |