Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ,,Գնումների մասինՙՙ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 10.10.2019 թ N 1422-Ն որոշման 1-ին մաի 6-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով չնախատեսված այլ իրավիճակը, ելնելով գնման այլ ձևերի կիրառման ժամկետի սղությունից ու անհնարինությունից, հիմք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

          Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1. Համահայկական ամառային 8-րդ խաղերին Ապարան համայնքի մասնակցությունը ապահովելու նպատակով ստեղծել կազմկոմիտե, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանի նախագահությամբ:
2. Համաձայնություն տալ՝ Ապարան համայնքի բյուջեի ընդհանուր ծախսերի մշակույթային ծրագրեր ծախսային բնագավառի 4261 հոդվածից 2,0 միլիոն ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի ամառային խաղերի մասնակցությունը ապահովելու համար, համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի կողմից ներկայացված նախահաշվին համապատասխան:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ անհրաժեշտությունից և իրավիճակային հանգամանքներից ելնելով, համահայկական խաղերին պատշաճորեն մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու սկզբունքով:
4. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner