Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի 19.04.2024թ. №105 կարգադրությամբ ստեղծված գույքագրման հանձնաժողովի արդյունքները, Ապարանի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ-ին ,,Դի-Վի-Վի- ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի,, կողմից նվիրաբերված և համայնքապետարանի կողմից ձեռք բերված նոր գույքերի ցանկերը հաստատելու նպատակով, համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան համայնքի Արագածի բժշկական կենտրոն, Ապարան համայնքի Քուչակի բժշկական ամբուլատորիա և Ապարան համայնքի Շենավանի բժշկական ամբուլատորիա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի գույքագրման արդյունքները` համաձայն N 1,2,3 հավելվածների:
2.Հաստատել՝ Ապարանի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ-ին ,,Դի-Վի-Վի-ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի,, կողմից նվիրաբերված գույքի ցանկը և հանձնել Ապարանի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ-ին տնօրինմանն ու օգտագործմանը, համաձայն՝ հավելված N 4-ի:
3.Հաստատել՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ձեռք բերված գույքի ցանկը և այն հանձնել Ապարանի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ին օգտագործմանն ու տնօրինմանը՝ համաձայն հավելված N 5-ի:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |