Հաշվի առնելով Կայք բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման համար պահանջվող հողատա-րածքի ապահովման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ համայնքի ղեկավարի 25.02.2025 թ N 671 գրությամբ՝ մանկապարտեզի համար նախատեսված համայնապատկան հողատարածքին հարակից 02-072-0021-0005 կադաստրային ծածկագրի 0,09831 հա հողամասի սեփականատեր Վարդան Երջանիկի Զոհրաբյանին ներկայացված՝ հողամասի համարժեք փոխանակության առաջարկությունը և այդ ուղղությամբ քաղաքացի Վարդան Զոհրաբյանի 12.03.2025 թ թիվ 1454 դիմումը՝ փոխանակությանը համաձայնություն տալու վերաբերյալ, ուստի համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 590-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի Կայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 02-072-0025-0028 կադաստրային ծածկագրով 0,09831 հա հողամասը համարժեք փոխանակել քաղաքացի Վարդան Զոհրաբյանի սեփականությունը հանդիսացող՝ 02-072-0021-0005 կադաստրային ծածկագրով 0,09831 հա հողամասի հետ: 2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից |