Հաշվի առնելով այն հանգամանքը , որ ՀՀ կառավարության 07.10. 2021 թ թիվ 1661-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05.01.2023 թ թիվ 29-Ա որոշմամբ՝ ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով տրվել է համաձայնություն՝ ծրագրի իրականացման տարածքում ներառված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` Ապարան համայնքի վարչական սահմաներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք ՀՀ Կառավարության 05.01.2023 թ N 29-Ա որոշումամբ ճանաչվել են հանրային գերակա շահ, ուղղակի վաճառքով օտարել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ /փակ բաժնետիրական ընկերությունը/: 2.Հաստատել հողատարածքների օտարման գինը՝ ըստ հողատեսքերի տվյալ պահին գործող կադաստրային արժեքով: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |