Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 22.08.2022թ-ի թիվ 118 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-040-0306-0010 ծածկագրով 0.3682հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասի նպատակային նշանակության փոփոխելուղ հետո «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում՝ կառուցվելու է ճոպանուղու առաջին կայանը: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2023թ․ հողային հաշվեկշռում: 5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |