Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 22-րդ կետերի, 51-րդ հոդվածի, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածների պահանջների, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` (զեկուցող՝ Ա.Կարապետյան) Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 22-րդ կետերի, 51-րդ հոդվածի, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածների պահանջների, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը. Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում 2023-2026 թթ ընթացքում իրականացնելու ծառերի սանիտարական էտման և չորացած ու բարեկարգմանը խոչընդոտող ծառերի հատման աշխատանքներ 2.Ընդունել ի գիտություն, որ ծառերի սանիտարական էտման և հատման աշխատանքների հիմքում պետք է դրված լինեն հետևյալ գործոնները՝ 2.1.Ապարանի զարգացման տարեկան և հեռանկարային զարգացման կամ հատուկ ծրագրերին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայություն. 2.2.Չորացած կամ տապալման ենթակա ծառերի հատում 2.3.Սանիտարական և հակահամաճարակային հսկողությանն համապատասխան բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնում 2.4.Վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում՝ կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգում 2.5.Կանաչ գոտու վերաձևավորման կամ փոփոխության ենթարկում 2.6. Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը՝ կարիքի առաջացման հիմնավորմամբ: 3. Հաստատել սանիտարական էտման և հատման ենթակա ծառերի ուսումնասիրման և թույլատրման եզրակացության տրման հանձնաժողով հետևյալ կազմով՝ 3.1.Մելքոնյան Գագիկ- համայնքի ղեկավարի տեղակալ – հանձնաժողովի նախագահ 3.2.Գալստյան Ռոբերտ –համայնքապետարանի բաժնի պետ – հ/նախագահի տեղակալ 3.3.Շահբազյան Հովհաննես –համայնքապետարանի գլխավոր մասնագետ – հ/քարտուղար 3.4. Մկրտչյան Լիլետա –համայնքապետարանի առաջատար մասնագետ-հ/անդամ 3.5. Մակարյան Վահան- ավագանի – հ/անդամ 3.6. ------------------------------------------------------------ 4. Անհրաժեշտության առաջացման, ինչպես նաև գրավոր ստացված համանման խնդրանքների դեպքերում հանձնաժողովը նախապես կատարում է համապատասխան ուսումնասիրություն, ճշտում կարիքի առաջացման անհրաժեշտությունը, վերը նշված գործոններին համապատասխանությունն ու օրինականությունը և կայացնում որոշում: Հանձնաժողովի եզրակացությունը ձևակերպվում է գրավոր և համարվում է վերջնական: 5. Սույն որոշումը ներկայացնել Ապարագածոտի մարզային բնապահպանական տեսչական մարմնի համաձայնեցմանը: |